Աստծո կանչը
Հոկտեմբերի 20
Տե՛ր մեր և Աստված մեր, Քո Խոսքի
համաձայն թող լինի:
Պարզ հոգով Իմ Կամքն ընդունելը` բանալին է Աստվածային Հայտնության: Այսպես մարդը, ի վերջո, կհասնի թե՛ սրբության, և թե՛ երջանկության: Խաչը տանող ուղին կարող է ցավի ճանապարհ լինել, սակայն խաչի ոտքի մոտ մեղքի բեռները և երկրավոր բոլոր բաղձանքները ցած են թափվում:
Ամեն ինչի մեջ Հորս կամքը կատարելու Իմ հանձնառության լուծը դրված է նաև Իմ հետևորդների ուսերին այնպես, որ այն իրենց վրա առնելու պահից սկսած` ոչ մի բեռ չի կարող նեղել կամ ճնշել նրանց:
Ոչ միայն կյանքի կարևոր որոշումներն ընդունելու դեպքում է, որ պետք է սիրով ընդունեք Իմ Կամքը, այլև` յուրաքանչյուր գործի մեջ. կարևոր չէ նրանց մեծ կամ փոքր լինելը, դուք ջանացեք տեսնել Աստվածային նպատակի նույն կատարումը: Ընդունեք այն և շնորհակալ եղեք այդ բանի համար: Այսպես վարվեք, մինչև որ այս սովորություն դառնա. այնուհետև կհաջորդի` ձեր կյանքը վերափոխող ու պայծառացնող ուրախությունը: